Գլխավոր Հասարակություն 

Թշնամին հենց այս վայրում կրակել է նաև Արման Թաթոյանի այցի ժամանակ

analitik.am

 

Այսօր (գրառումն արվել է մոտ 8 ժամ առաջ), երբ բնակիչների հետ հանդիպումներ էինք ունենում Վերին Շորժայի սարատեղիում` հենց այս վայրում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ արձակեցին (մի դիրք էլ հենց մեր գլխավերևում էր): Այդ պահին ստիպված էինք ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները, բայց հետո վերսկսեցինք:

Ինքներս տեղում հավաստիացանք, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին ՀՀ գյուղերի հարևանությամբ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է:

Նորաբակ գյուղում բնակիչները տեղեկացրին, որ այսօր և երեկ ևս ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել:

Արման Թաթոյան

  •  
  •  
  •  
  • 5
  •  
  •  
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից