Հասարակություն Տեսանյութեր 

Ջո Բայդենը թխվածքաբլիթներ է հյուրասիրել Սվետլանա Տիխանովսակայային /Տեսանյութ/

analitik.am

 

Բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան կիսվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման մանրամասներով: Նրա խոսքերով, ԱՄՆ նախագահին հաջողվել է կարճ հանդիպման ընթացքում թխվածաբլիթներ հյուրասիրել իրեն:

«Չափից ավելի քաղաքական հանդիպում էր, մոտ տասը րոպե: Եվ դա այնքան ջերմ էր: Մենք արդեն հրաժեշտ տվեցինք, և նա հեռացավ: Ես արդեն սկսեցի շփվել Քրիս Սմիթի հետ, և այդ ժամանակ դուռը նորից բացվեց, ներս մտավ Ջո Բայդենը՝ թխվածքաբլիթները ձեռքին: Ասաց՝ Սվետլանա, մենք հրաշալի թխվածքաբլիթներ ունենք, իսկ ես պատասխանեցի՝ ինչպես իմացաք, որ ես չեմ նախաճաշել»,-պատմել է Տիխանովսկայան։

Նույն շարքից