Բարի օր Քաղաքականություն 

Ռուսաստանին մտահոգում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

analitik.am

 

Ռուսաստանի ԱԳՆ–ն հայտարարում է, որ լրջորեն անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջերս տեղի ունեցած զինված միջադեպերից, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։

Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովի հայտարարությունում ասվում է, որ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ, սակայն Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի կարգավորման համար, մասնավորապես մասնակցել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։

Մոսկվայում մտադիր են ակտիվորեն աշխատել Անդրկովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտի դարձնելու ուղղությամբ ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում կողմերին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա վատթարացմանը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից