Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Սահմանային շերտում առանց թույլտվության տեսալուսանկարահանում անելու համար կսահմանվի տուգանք․ նախագիծն ընդունվեց ամբողջությամբ

analitik.am

 

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել սահմանային շերտ մուտք գործած անձանց օգտագործել ԱԹՍ-ներ, տեսալուսանկարահանում անել, փոխանցում է Aysor.am-ը։

«Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող անօդաչու թռչող սարքերի օգտագործման հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու, սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, բնակվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը հստակեցնելու, ինչպես նաև նշված իրավախախտման համար սահմանված վարչական պատասխանատվության չափը վերանայելու անհրաժեշտությամբ»,-հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն էլ ասաց, թե այսօր, սահմանների փոփոխմամբ պայմանավորված, բազմաթիվ դեպքեր են գրանցվում, երբ քաղաքացիների, զբոսաշրջիկների կողմից կիրառվում են թռչող սարքեր, լուսանկարահանվում, տեսանկարահանվում են, տարբեր մեկնաբանություններ են արվում սահմանային շերտերի վերաբերյալ, ինչն առաջացնում է լուրջ խնդիրներ։

Պատգամավորը նշեց, որ սահմանային շերտում ընդունված կանոնների խախտման համար սահմանվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչև 100-պատիկի չափով։

 

Նույն շարքից