Հասարակություն 

Մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է 646 դեպք, որից 284-ը՝ արտակարգ. ԱԻՆ

analitik.am

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 646 դեպք, որից 284-ը՝ արտակարգ, այս մասին  հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Գրանցված դեպքերից 169-ը հրդեհի դեպքեր են, 5-ը՝ փլուզման, 2-ը՝ քարաթափման, 2-ը՝ ուժեղ քամու, 1-ը՝ պայթյունի, 12-ը՝ ինքնասպանության փորձի:  74 ճանապարհատրանսպորտային պատահար է եղել, ինչպես նաև՝ 181 կենցաղային կանչ: Տուժել է 129 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 12 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:

Արձանագրվել է թունավորման 14 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 15 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 21 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 19 տրանսպորտային միջոց:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից