Տեսանյութեր Քաղաքականություն 

Անհարմար իրավիճակ՝ ԱԺ նիստի բացմանը. Պատգամավորի ձեռքը մնաց օդում, կաթողիկոսը հեռացավ՝ առանց ձեռքսեղմման

analitik.am

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր 8-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստն է, որը վարում է ամենատարեց պատգամավորը՝ Կնյազ Հասանովը: Պատգամավորների երդման արարողությունից հետո ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը ոտքի ելան, որ գնան, Հասանովը հուշեց, որ ինքը պիտի հայտարարի, նոր, ուստի վերջիններս նորից նստեցին:

Հետո Հասանովը շնորհակալություն հայտնեց մեծարգո պարոն նախագահին ու կաթողիկոսին ու փորձեց ճանապարհել: Նախագահի հետ ձեռքսեղմումից հետո Հասանովը նոր միայն ձեռքը տարավ դեպի Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ն, բայց պատգամավորի ձեռքը մնաց օդում: Կաթողիկոսը հեռացավ՝ առանց ձեռքսեղմման:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից