Քաղաքականություն 

Արդյո՞ք դուք վստահ եք, որ ՀՀ գլխավոր դատախազը կգտնվի պրոֆեսիոնալիզմի իր բարձունքում և չի սպասարկի օրվա քաղաքական շահն ու քիմքը․ Լիլիթ Գալստյան

analitik.am

Մենք ականատեսն ենք ու վկան ԱԺ ապօրինի ձևավորման․ կամայական մեկնաբանությամբ ոտնակոխ է արվում Սահմանադրության 96-րդ հոդվածը, քանի որ անձեռնմխելիությամբ օժտված մեր երկու գործընկերներ զրկված են ընտրելու և ընտրվելու իրենց սահմանադրական  իրավունքից։ Այս մասին հայտարարեց  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Ըստ պատգամավորի՝ բազմաթիվ անգամ առիթ է եղել նախորդ շրջանում համոզվելու, որ դատախազության կեցվածքը բոլորովին չի բխում իր սահմանադրական լիազորությունից և հեռու է պետական շահի պաշտպանությունից։

Եթե հանկարծ իմ գործընկերները քաջություն ունենան միանալ մեզ և այստեղ հրավիրել ՀՀ գլխավոր դատախազին, արդյո՞ք դուք վստահ եք, որ ՀՀ գլխավոր դատախազը կգտնվի պրոֆեսիոնալիզմի իր բարձունքում և չի սպասարկի օրվա քաղաքական շահն ու քիմքը, - ԱԺ դահլիճին հարց ուղղեց Լիլիթ Գալստյանը։

Նույն շարքից