Հասարակություն 

Խորհրդարանի ներսում և դրսում մեծ թվով ուժայիններ են կուտակվել. Գործում են սահմանափակումներ

analitik.am

Նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստը մեկնարկել է խիստ սահմանափակումներով։ Լրագրողների համար խորհրդարանը գոտիավորվել է, լրագրողներին հնարավորություն չի տրվում նկարահանումներ անել այն տարածքներում, որտեղ նախկինում թույլատրվում էր։

Իշխանական խմբակցության միջանցքներում և լրագրողների օթյակ տանող ճանապարհներում նկարահանում իրականացնելը բարդացել է։

Տարածքը հսկում են պետական պահպանության ծառայողները։

Խորհրդարանի բոլոր մուտքերում ևս իրավապահներ են։ Բոլոր մուտքերում՝ ճաղերի դիմաց կուտակված են նաև մեծ թվով ոստիկաններ ու կարմիր բերետավորներ։

Հիշեցնենք, որ մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանը: Նոր կազմավորված խորհրդարանում երեք քաղաքական ուժ է՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքները։ Օրակարգի հարցերն են ԱԺ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը և այլ հարցեր:

Նույն շարքից