Հասարակություն 

Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում օգոստոսի 3-ին

analitik.am

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 3-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Նազարբեկյան, Նորաշեն և Գ-1 թաղամասեր, Սիլիկյան հին խճուղի, Բաշինջաղյան 188, 192, 196, 198 համարներ, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 6, 8, 10, 12 համարներ, Մելքումով 11 համար, Մազմանյան 5, 5/9 համարներ, Բեկնազարյան փողոց:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից