Քաղաքականություն 

Լիլիթ Մակունցը նշանակվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան

analitik.am

Նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 2-ին նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Լիլիթ ՄԱԿՈՒՆՑԻՆ նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ չորս տարի ժամկետով (նստավայրը՝ Վաշինգտոն)»,-նշված է հրամանագրում:

7-րդ գումարն Ազգային Ժողովում նա ղեկավարում էր «Իմ քայլը» խմբակցությունը:

Կենսագրություն

Ծնվել է 1983թ. նոյեմբերի 7-ին Երեւանում:

2003թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, 2005թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

Բանասիրական գիտությունների թեկնածու: Մասնակցել է Թաֆտս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի դասընթացին (2015թ., ԱՄՆ):

2005 թվականից դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: 2016-2018թթ. պայմանագրային հիմունքով աշխատել է ԱՄՆ Խաղաղության կորպուսում:

2018թ. (փետրվար) – 2018թ. (մայիս)՝ Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավար:

12.05.2018-14.01.2019թթ. եղել է ՀՀ մշակույթի նախարար:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Նույն շարքից