Միջազգային Քաղաքականություն 

Հայտնի է՝ որ երկրների պատվիրակությունները կմասնակցեն Իրանի նախագահի երդմնակալությանը

analitik.am

Իրանի 13-րդ նախագահի Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին՝ իսլամական խորհրդարանում: Ներկա է լինելու 73 երկրի 115 պաշտոնյա:

Արարողությանը մասնակցելու պատրաստակամության մասին հայտարարել է 10 պետության ու կառավարությանների ղեկավար: Երդմնակալության արարողությանը կմասնակցի խորհրդարանի 20 խոսնակ, 11 արտգործնախարար, 10 տարբեր մակարդակների նախարարներ և տարբեր կառավարությունների ղեկավարների ու խորհրդարանների ղեկավարների հատուկ ներկայացուցիչներ:

Իրանի խորհրդարանի նախագահության խոսնակը նշել է. «11 միջազգային և տարածաշրջանային կազմակերպության պաշտոնյաներ և ներկայացուցիչներ նույնպես հայտարարել են Թեհրան այցելելու պատրաստակամության մասին: Նրանց թվում են ՄԱԿ -ի գլխավոր քարտուղարի, ՕՊԵԿ -ի, Եվրամիության, Եվրասիայի և Իսլամական միջխորհրդարանական, G8 և Echo կազմակերպությունների ներկայացուցիչները»:

Նույն շարքից