Հասարակություն 

Ի՞նչ կենսագրություն ունի Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարը

analitik.am

Նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 2-ին նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Նարեկ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»:

Ներկայացնում ենք Նարեկ Մկրտչյանի կենսագրությունը։

Ծնվել է 1989թ. հունիսի 20-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Պատմաբան: 2012թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2013թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրան (քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ): 2017թ.՝ ԵՊՀ hամաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու:

2015-2016թթ. եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսի օգնական եւ հայոց պատմության դասընթացի համակարգող:

2016 թվականից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, 2018թ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետում: 2017-2018թթ.՝ «ԱՅԲ» կրթական հիմնադրամ: 2018 թվականից համակարգում է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերությունների բաժնի Փոքր պետությունների ուսումնասիրման նախաձեռնությունը: Դասախոսել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Էստոնիայի եւ Վրաստանի հեղինակավոր համալսարաններում եւ գիտահետազոտական կենտրոններում:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2021 թվականի ապրիլի 28-ին դադարեցվել են պատգամավորական լիազորությունները։

2021 թվականի ապրիլի 29-ին նշանակել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ։

2021 թվականի օգոստոսի 2-ին նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

Մեկ կոլեկտիվ մենագրության եւ հայաստանյան ու միջազգային հեղինակավոր պարբերականներում հրատարակված 14 գիտական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած չէ:

 

Նույն շարքից