Սպորտ 

Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկով ո՞ր տեղում է Հայաստանը այս պահի դրությամբ

analitik.am

Այս պահի դրությամբ Տոկիո-2020-ում մեդալային հաշվարկում առաջատարը Չինաստանի հավաքականն է՝ ընդհանուր 63 մեդալով, որից 29-ը՝ ոսկե։

Երկրորդ տեղում է ԱՄՆ օլիմպիական հավաքականը՝ 22 ոսկե, 27 արծաթե և 17 բրոնզե մեդալներ։

Երկրորդ տեղում տանտերերի՝ Ճապոնիա օլիմպիական հավաքականի ներկայացուցիչներն են․ ճապոնացիները վաստակել են 18 ոսկե, 6 արծաթե և 10 բրոնզե մեդալներ։

Լավագույն քառյակը եզրափակում է Ավստրալիայի օլիմպիական հավաքականը՝ 14 ոսկի, 4 արծաթ, 15 բրոնզ։

Հայաստանի օլիմպիական հավաքականը զբաղեցնում է 75-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 1 բրոնզե մեդալ (Արթուր Դավթյան)։ Սակայն, հիշեցնենք, որ Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Արթուր Ալեքսանյանը և Հովհաննես Բաչկովը, առնվազն ապահովել են արծաթե և բրոնզե մեդալ Հայաստանին և դեռ կարող են բարելավել իրենց արդյունքը ՕԽ-ում։ Իսկ Կարեն Ասլանյանը դեռ կարող է պայքարել բրոնզե մեդալի համար, եթե նրան հաղթած մրցակիցը դուրս գա եզրափակիչ։

Նույն շարքից