Տեսանյութեր Քաղաքականություն 

«ՔՊ» ջոկատը Ապրիլյան պատերազմին «մասնակցել» է մայիսի՞ն․ Սեյրան Օհանյանը մանրամասնում է /տեսանյութ/

analitik.am

«Արցախյան ազատամարտի, Ապրիլյան պատերազմի ժամանակ միասնությունն այդ ժամանակվա իշխանություններն ապահովել են։ 44-օրյա պատերազմի ընթացքում միասնության գաղափարը, միասնական մոբիլիզացիան չարտահայտվեց մեր ժողովրդի գործողությունների մեջ»,- ԱԺ նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները 2016-ին հանրությանը հերթական սուտն են մատուցել՝ հայտարարելով, թե մասնակցել են Ապրիլյան քառօրյա պատերազմին:

«Ապրիլյան պատերազմի ընթացքում, դրանից հետո շատ կամավորական ջոկատներ մեկնել ու աջակցել են բանակին, որովհետև անհրաժեշտ է եղել արագ լրացնել բնագծերը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանմանը, Ապրիլյան պատերազմին կոնկրետ մարտական գործողությունների չեն մասնակցել, մասնակցել են ինժեներական ապահովման աշխատանքների։ Դա չի հաշվվում մարտական գործողությունների մասնակից։ Ինժեներական աշխատանքների համար բանակի հրամանատարությունը գնահատել է, իմ կողմից պատվոգիր է տրվել»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նույն շարքից