Բարի օր Հասարակություն 

Արդյոք մենք՝ լրագրողական հսկա համայնքն, ի վիճակի չենք կանգնել Սոնայի կողքին

analitik.am

Մարդու կյանքի ամենակարևոր պահերից մեկն այն է, երբ հասկանում ես, թե ովքեր են կողքիդ ամենադժվար պահին։ Իմ վաղեմի գործընկեր, «Շողակաթ» հեռուստաընկերության լրագրող Սոնա Խաչատրյանն այն քիչ մարդկանցից է, ում դեմքից երբեք չի պակասում ժպիտը՝ միշտ պատրաստակամ կանգնելու մտերիմների կողքին և անելու նույնիսկ ավելին, քան կարող է։ Միշտ հիացել եմ Սոնայի մարդկային կերպարով ու հայրենիքին իր նվիրվածությամբ։

Օրերս իմացա, որ ընդամենը 39-ամյա մեր Սոնան երիկամային քրոնիկ անբավարություն հիվանդություն ունի, երկու երիկամները միասին 12% են գործում, որի հետևանքով ազոտը նորմայից 5-6 անգամ բարձր է, Սոնային սպառնում է հետագա ամբողջ կյանքը դիալիզով անցկացնելու վտանգը: Չնայած սրան՝ Սոնան կարող է առողջանալ, եթե կատարվի երիկամների փոխպատվաստում։

Հիմա մտածում եմ, արդյո՞ք մենք՝ լրագրողական հսկա համայնքը, ի վիճակի չենք կանգնել մեր քույրիկի կողքին ու լիարժեք կյանք վերադարձնել մեր ժպտերես Սոնային, արդյո՞ք Սոնայի մշակութային ռեպորտաժներով ու հաղորդումներով 10 տարի շարունակ հայրենիքը ավելի լավ ճանաչած մեր հայրենակիցները չեն կարող ավելի գեղեցիկ դարձնել նրա ժպիտը։

Կարող ենք, վստահ եմ, որ կարող ենք։ Այսօր ես Սոնայի հաշվին կփոխանցեմ իմ աշխատավարձից և մեր բարերարների հանգանակած գումարից։

Սոնան կարող է ապրել լիարժեք և շարունակել մեզ նվիրել հայրենիքի մասին ապրեցնող հաղորդումներ։

«ԱԿԲԱ ԲԱՆԿ», AMD 220095381228000, ստացող՝ Սոնա Խաչատրյան

Մանրամասն՝ https://www.facebook.com/sona.khachatryan.923/posts/4371461102915469

 

Նաիրի  Հոխիկյան

Նույն շարքից