Հասարակություն 

Ռիհաննան ճանաչվել է մոլորակի ամենահարուստ կին երաժիշտ

analitik.am

Ամերիկացի երգչուհի Ռիհաննան ճանաչվել է մոլորակի ամենահարուստ կին երաժիշտ։ Նրա կարողությունը, Forbes-ի գնահատականներով, հասել է 1,7 մլրդ դոլարի։

Երգչուհին նաև երկրորդ տեղում է հայտնվել ամենահարուստ կին արտիստուհիների շարքում։ Առաջին տեղում է ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին:

Ընդ որում, նշվում է, որ Ռիհաննան երաժշտության շնորհիվ չէ հարստացել, քանի որ 2016 թվականից երգչուհին ոչ մի նոր ալբոմ չի թողարկել։ Նրան է պատկանում Fenty Beauty ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը, ինչը կազմում է նրա եկամտի մոտավորապես 1,4 միլիարդը, ինչպես նաև նա լավ է վաստակում Savage x Fenty կանացի ներքնազգեստ արտադրող ընկերությունում:

Forbes-ը Fenty Beauty-ի կարողությունը գնահատել է 2,8 մլրդ դոլար: Իսկ Ռիհաննայի Savage x Fenty ներքնազգեստի գիծը ֆինանսավորվել է 115 միլիոն դոլարի չափով ՝ մեկ միլարդ դոլար գնահատելիս:

Երգչուհին վաստակում է նաև սոցցանցերում ՝ Instagram-ում իր բաժանորդների թիվը կազմում է 101 միլիոն, իսկ Twitter -ում ՝ 102,5 միլիոն:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից