Քաղաքականություն 

Ընդդիմադիր ո՞ր պատգամավորը չմասնակցեց Սաղաթելյանի ընտրությանը, որի արդյունքում ձայները չհերիքեցին (տեսանյութ)

analitik.am

ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցության մեկ պատգամավոր չի մասնակցել ընտրությանը և հետաքրքրվեց, թե ինչու: Սեյրան Օհանյանը հայտնեց, որ ներկա բոլոր 26 պատգամավորները մասնակցել են քվեարկությանը: Նա նշեց, որ իրենց խմբակցությունից 2 հոգի կալանավորված են, մեկը հարգելի պատճառով բացակա է:

Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել, Սաղաթելյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 50-ը: ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ էր, որպեսզի Իշխան Սաղաթելյանը 54 ձայն ստանար. ընտրվելու համար նրան մեկ ձայն է պակասել:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա  անցկացվում է  նոր ընտրություն:

Նույն շարքից