Քաղաքականություն 

Թող իշխանություններն ապահովեն ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածուի ընտրությունը

analitik.am

«Պատիվ ունեմ» դաշինքում ես վստահ եմ, որ չկան մարդիկ, որոնք դեմ են քվեարկում կամանվավեր են սարքում քվեաթերթիկը, հուսով եմ, որ նման մարդիկ չկան նաեւ «Հայաստան» խմբակցությունում:

Այս մասին, այսօր՝ օգոստոսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ արդեներկրորդ անգամ Իշխան Սաղաթելյանը չի ընտրվում ԱԺ փոխխոսնակ:

«Կարող եմ նաև վստահությամբ ասել, որ չկան այդպիսի մարդիկ: Երրորդ փոխնախագահ ընտրելու պարտականությունն իշխանությանն է, իշխանության բեռն է: Եթե իշխանություններն ուզում են, որ ԱԺ-ն ձևավորվի, և անցնի բնականոն աշխատանքի, թող ապահովեն ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածուի ընտրությունը»,-ասաց նա:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից