Տնտեսություն 

Հայկական ԱԷԿ-ում ավարտվել են 2-րդ էներգաբլոկի ВВЭР-440 ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները

analitik.am
Հայկական ԱԷԿ-ում ավարտվել են 2-րդ էներգաբլոկի ВВЭР-440 ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները։ Այդ աշխատանքներն իրականացվում են կայանի շահագործման ժամկետը մինչև 2026թ երկարացման նպատակով։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է "Ռոսատոմ" պետկորպորացիայից։

Թրծաթողման գործընթացն անցնում էր ատոմակայանի ռեակտորային դահլիճում՝ ռեակտորի մնում էր իր հաստիքային տեղում։ Թրծաթողման կայանքը մատակարարվել է ԱԷԿ ապամոնտաժված վիճակում, այնուհետև երկհարկանի շենքի բարձրությամբ այդ կայանքը հավաքվել և տեղադրվել է ռեակտորի իրանում։ Մետաղը դանդաղ տաթացրել է մինչև 475 աստիճան, պահպանել այդ ջերմաստիճանը 150 ժամվա ընթացքում և նույնքան դանդաղ հովացրել։

«Հայկական ԱԷԿ-ը՝ մեր անվտանգության և Հայաստանի տնտեսության զարգացման գրավականն է։ Ռեակտորի իրանի հուսալիությունն ու աշխատունակությունը մեծամասամբ պայմանավորում է ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը։ Ռուսաստանցի մասնագետների փորձի և բարձր որակավորման շնորհիվ կայանի երկարաձգման նախագծի առանցքային աշխատանքներն անցել են գերազանց», - նշեց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Նույն շարքից