Հասարակություն Տեսանյութեր 

Փաշինյանին Սերժիկ ասել կարելի էր, իսկ հիմա Նիկոլ ասել չի՞ կարելի. aravot.am /տեսանյութ/

analitik.am

Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն արեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին ու անջատեց նրա խոսափողը՝ ՀՀ ղեկավարության հասցեին ոչ կոռեկտ արտահայտվելու համար, իսկ վերջինս Փաշինյանին «Նիկոլ, կապիտուլյանտ» էր ասել:

ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանին լրագրողները հարցրեցին՝ ժամանակին Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին ԱԺ ամբիոնից անունով էր դիմում՝ ավելացնելով նաեւ «իկ» ածանցը, դա այն ժամանակ ընդունելի՞ էր, ինչո՞ւ Փաշինյանի խոսափողը չէին անջատում: Նա պատասխանեց. «Ամեն դեպքում ԱԺ նախագահը եւ փոխխոսնակը օգտվում են իրենց լիազորություններից ու իրավունքներից, եւ ես իրավասու չեմ իրենց գործողությունը մեկնաբանել: Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ տիկինը, որը ելույթ էր ունենում ամբիոնից, այլ անվայելուչ արտահայտություններ է արել, որի մասին ես նախօրեին իմ ելույթում անդրադարձել եմ»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն էլ էր անվայելուչ արտահայտություններ անում, ուրեմն նախկիններն ավելի դեմոկրա՞տ էին այդ առումով, որ թողնում էին արտահայտվել՝ թեկուզ վիրավորական՝ Նազելի Բաղդասարյանը պատասխանեց. «Ես իմ կարծիքը հնչեցրել եմ, նաեւ այն ամենը, ինչ վերաբերում է կոնկրետ պետական ինստիտուտներին»:

 

Նույն շարքից