Չեմ պատվաստվել .covid.-19-ի դեմ, և այդ առնչությամբ ուզում եմ կիսվել մտքերովս՝
- Պատվաստանյութի կազմում գտնվող յուրաքանչյուր բաղադրիչ ծառայում է որոշակի նպատակի, և յուրաքանչյուր բաղադրիչ փորձարկվում է արտադրության գործընթացում: Պատվաստանյութերի մեջ մտնում են մասնավորապես հետևյալ բաղադրիչները՝ հակագենը, կոնսերվանտները, կայունացուցիչները, մակերեսային ակտիվ նյութերը, լուծիչները և այլն:
- Պատվաստանյութի բոլոր բաղադրիչները ստուգվում են անվտանգության տեսակետից: Պատվաստանյութի փորձարկումը որպես կանոն իրականացվում է 3 փուլով: Դրա համար պետք է բավարար ԺԱՄԱՆԱԿ: Տարբեր մասնագետներ փորձարկման ժամանակաշրջանը տարբեր են նշում, բայց չեմ լսել, որ մեկ տարվա ընթացքում կարելի է արդյունավետ և անվտանգ պատվաստանյութ ստանալ:
- AstraZeneca-ի SARS-CoV-2 վարակի սիմպտոմատիկ ընթացքի դեմ պաշտպանության արդյունավետությունը, որը տրամադրվում է .COVID. -19 AZD1222- ի դեմ պատվաստանյութով, կազմում է 63,09%:
- Արդյոք վստահ ենք, որ մեծ վնաս չենք ստանալու այս փուլում լրիվ ու բավարար փորձարկում չանցած պատվաստանյութերի կիրառման արդյունքում.
- Արդյո՞ք այս փուլում պատվաստանյութ ստանալով, ինքներս չենք դառնում բժշկական փորձի օբյեկտ, իսկ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:
Այս մտքերն ինձ հուշում են, որ՝
-պատվաստվելու հարցը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված որոշումը.
-չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել:
ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյան