Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնաթվերը Հայաստանում

analitik.am

Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 234 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 232 157-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 4650 է:

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան3 դեպք: Օգոստոսի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1127 է: Ընդհանուր առմամբէ մեկ օրում մահացել է 12 մարդ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5777-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 173 է, ընդհանուր առողջացածներինը՝ 221 216, փաստացի բուժվողներինը՝ 5164 (մեկ օրում ավելացել է 49-ով): Մեկ օրում արվել է 6748 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 391 050 թեստ:

Նույն շարքից