Առողջապահություն Հասարակություն 

Ինչպես է շոգը ազդում հիպերտոնիկների վրա

analitik.am

Բժշկական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Շիշոնինը պատմել է, թե ինչպես է շոգը ազդում հիպերտոնիկների վրա:

«Մարմնի գերտաքացման մասին ազդանշանն ուղեղին հասնում է արյան միջոցով։ Ավելի պարզունակ՝ նա զգում է, որ արյունը նորմայից բարձր է տաքացել։ Համապատասխանաբար, անկատար ջերմակարգավորման պատճառով հիպերտոնիկների մոտ գերտաքանում է մարմինը»,-հայտարարել է փորձագետը argumenti.ru ինտերնետ-պարբերականի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ շոգին ավելի լավ հարմարվելու համար նախ պետք է բարելավել արյան հոսքը դեպի ջերմակարգավորման կենտրոն։

Շիշոնինը կարծում է, որ ցանկալի է վարժություններ անել ողնաշարի պարանոցային հատվածի համար։

«Շնչառության հաճախականությամբ կարելի է բարձրացնել կամ նվազեցնել ջերմաստիճանը։ Չէ որ դա մարմնի բնական օդափոխություն է», - նշել է նա։

Փորձագետը պարզաբանել է, որ եթե արյան հոսքը բարելավվում է, ապա ավելի լավ է սկսում աշխատել սիրտ-անոթային համակարգը, կարգավորվում է ճնշումը:

Նույն շարքից