Իրավական Տեսանյութեր 

Հրապարակվել են օգոստոսի 7-ին կայացած գրավոր քննության արդյունքները. ԲԴԽ

analitik.am

Հրապարակվեցին օգոստոսի 7-ին կայացած մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ֊հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդությունների ենթաբաժնի համար նախատեսված դատարանների դատավորների թեկնածուների ցուցակի համալրման գրավոր քննության արդյունքները:

Նշենք, որ 17 թափուր հաստիքի համար՝ գրավոր քննությանը մասնակցել է 50 հավակնորդ:

Քրեական իրավունքից անցողիկ է համարվում 14 միավորը, քրեական դատավարությունից՝ 40-ը: Հավակնորդը պետք է հավաքի 54 միավոր, որպեսզի գրավոր փուլը համարվի հաղթահարված:

Նույն շարքից