Քաղաքականություն 

Ազգային ժողովի նիստի ուղիղ հեռարձակումն անջատվեց. իրավիճակը կրկին լարվեց (տեսանյութ)

analitik.am

Այն բանից հետո, երբ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ և իր խոսքում նշեց, որ ԱԺ խոսնակն իրավունք չունի նկատողություններ հայտարարել պատգամավորներին և այլ ձևերով վերազանցել իր լիազորությունները, Ալեն Սիմոնյանը խոսք տվեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին:

Սակայն իրավիճակը դահլիճում լարվեց, քանի որ ընդդիմադիր պատգամավորները սկսեցին բացականչել, որ ԱԺ խոսնակը չի կարող իրեն այդպես պահել: Վեճին միջամտեցին իշխանական պատգամավորները:

Սա պատճառ դարձավ, որպեսզի Ալեն Սիմոնյանը ներս հրավիրի ԱԺ անվտանգության աշխատակիցներին և պահանջի անջատել նիստի հեռարձակումը:

 

Նույն շարքից