Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Ղրղզստանում կրկին պայթյուն է որոտացել

analitik.am

Եվս մեկ պայթյուն է գրանցվել Ղազախստանի Ժամբիլի շրջանի զորամասի զինամթերքի պահեստում, տուժածներ չկան, հաղորդում է «ТАСС»-ը՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

«Ինժեներական զինամթերքի պահեստի տարածքում, որտեղ օգոստոսի 26-ին հրդեհ էր բռնկվել, այսօր՝ օգոստոսի 29-ին՝ 12:20-ի շրջանում, պայթյուն է գրանցվել: Զոհեր և տուժածներ չկան, դեպքի վայրում մարդիկ չեն եղել: Պատճառները պարզվում են»,-
նշել են նախարարությունում:

Վերջին տվյալներով՝ նախորդ պայթյունների հետևանքով զոհվել է 13, տուժել՝ 98 մարդ:

Նույն շարքից