Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրն ապահովել են ԼՂ-ում կարգուկանոնն ու անվտանգությունը

analitik.am

Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրն ապահովել են ԼՂ-ում կարգուկանոնն ու անվտանգությունը: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ավելի քան 100 զինծառայող է ներգրավվել Ստեփանակերտի բոլոր դպրոցների և մանկապարտեզների տարածքում, ինչպես նաեւ Արցախի Մարտունու և Մարտակերտի շրջաններում անվտանգությունն ապահովելու գործում։

«ԼՂ-ում այսօր նշում են նոր ուսումնական տարվա սկիզբը։ 27 դիտակետերում ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի պատասխանատվության գոտում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում: Դիտակետերի պատասխանատվության գոտիներում ռուս խաղաղապահներն ապահովում են նաև ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը: Ռուսական խաղաղապահ զորակազմի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի տարածքով ավտոմոբիլային շարասյուների ուղեկցումն են նաեւ իրականացնում: Ռուս խաղաղապահների կողմից պարեկություն է իրականացվում հինգ երթուղիներով»,-պատմել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեմկինը։

Նույն շարքից