Հասարակություն Ռազմական 

Արտակ Դավթյանը հանդիպել է եռամսյա հավաքի մասնակիցների հետ

analitik.am

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն օգոստոսի 31-ին այցելել է Հատուկ զորամիավորում, հանդիպել եռամսյա հավաքի մասնակիցների հետ։

ՊՆ-ից հայտնում են, որ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ստուգել է հավաքի անցկացման ընթացքը, ծանոթացել պահեստազորայինների կենցաղային պայմաններին, սննդի որակին։

Դավթյանը մասնակիցներին հորդորել է հավաքից առավելագույն գիտելիք և հմտություններ քաղել, կատարել հրամկազմի հրամաններն ու լրջագույն պատասխանատվությամբ մոտենալ իրենց վերապահված գործառույթներին։

Նույն շարքից