Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Թուրքիան կարդիականացնի ուկրաինական բանակի ՀՕՊ համակարգերը

analitik.am

Ուկրաինական «Укрспецэкспорт» ռազմարդյունաբերական ընկերությունը պայմանագիր է ստորագրել թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության հետ՝ ուկրաինական բանակի առանձին ՀՕՊ համակարգերի արդիականացման և դրանք՝ ASELSAN-ի միասնական վերահսկման համակարգի (Command&Control) մեջ ինտեգրելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Այս պայմանագիրը մեր երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության խորացման հերթական քայլերից մեկն է»,-ասված է ուկրաինական ընկերության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պայմանագրի նպատակն է բարձրացնել ուկրաինական ՀՕՊ համակարգերի տեխնիկական հնարավորությունները։

Ուկրաինական աղբյուրները նաև հաղորդում են, որ Թուրքիան Ուկրաինային է պատրաստվում առաջարկել «ASELSAN» և FNSS ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրության «Korkut» փոքր հեռահարության ինքնագնաց զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։

Նույն շարքից