Հասարակություն Ռազմական 

Եռամսյա հավաքի մասնակիցները հրաձգության մարզումներ են անցկացրել․ ՊՆ

analitik.am

Սեպտեմբերի 3-ին եռամսյա հավաքի մասնակիցները 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում կրակ վարելու հմտությունները զարգացնելու և մարտավարական տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու նպատակով անցկացրել են հրաձգության մարզումներ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն՝ անվրեպ խոցելով կրակադաշտի թիրախները։

Նույն շարքից