Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Քաբուլում գիշերային անկանոն կրակից 17 զոհ կա

analitik.am

Քաբուլում այս գիշեր անկանոն կրակ են բացել․ 17 մարդ է զոհվել, 41 մարդ վիրավոր է, հաղորդում է TOLO News-ը։

Ավելի վաղ թալիբները անկանոն կրակ են բացել՝ այդպիսով ցույց տալով իրենց չենթարկված Փանջշեր հյուսիսային նահանգի լրիվ գրավումը։

Նահանգի ազգային դիմակայության ներկայացուցիչներն իրենց հերթին հերքել են այդ լուրը։

Իր հերթին, «Թալիբան»-ի ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը Թվիթթերում կոչ է արել դադարեցնել կրակը, քանի որ դա կարող է վնաս հասցնել տեղի բնակիչներին։

Նույն շարքից