Հասարակություն Պատահարներ 

Արարատի մարզում «Toyota »-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ

analitik.am

Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 10:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 61-ամյա Հովիկ Գ.-ն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Դիմիտրով գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հովիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Նույն շարքից