Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Քաշաթաղում ավարտվել են ադրբեջանա-թուրքական զորավարժությունները

analitik.am

Ավարտվել են Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում անցկացվող ադրբեջանա-թուրքական հատուկ նշանակության զորքերի համատեղ զորավարժությունները, որոնք ուղեկցվել են մարտական կրակահերթով:

Ինչպես հայտնում է ադրբեջանական աղբյուրը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, հատուկ նշանակության ուժերն առաջադրանքներ են իրականացրել բարդ ռելիեֆով տեղանքում հետախուզության վարման, կապող ճանապարհներին ծուղակների կազմակերպման, դիվերսիոն խմբերի հայտնաբերման և չեզոքացման ուղղությամբ:

Նույն շարքից