Միջազգային Տնտեսություն Քաղաքականություն 

Եվրոպայում գազի գինը նոր ռեկորդ է սահմանել

analitik.am

Եվրոպական շուկայում գազի գինը սահմանել է նոր ռեկորդ՝ հազար խորանարդ մետրի համար գերազանցելով 730 դոլարը, գրում է «РИА Новости»-ն:

Հոլանդական TTF ինդեքսի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքն կազմել է 730,1 դոլար հազար խմ-ի համար:

Եվրոպայում գազի գնի վերջին ռեկորդը սահմանվել է նախորդ առևտրային նստաշրջանում՝ ուրբաթ, երբ այն հասել է 710 դոլարի՝ հազար խորանարդ մետրի համար: Չորեքշաբթի գազի գինը  670 դոլար էր:

Նույն շարքից