Հասարակություն Ռազմական Քաղաքականություն 

Երևույթը գնահատում եմ ԶՈւ հեղինակությանը հասցված վնասի տեսանկյունից. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

analitik.am

«Քվեարկության օրը սոցիալական ցանցերի տարբեր օգտատերեր հրապարկում էին ԶՈւ տարբեր ստորաբաժանումների հետ կապված տեսանյութեր և գրառումներ անում ԶՈւ ընտրախախտումների այս գործընթացով անցնելու հետ կապված»,- ԿԸՀ աշխատանքների հաղորդման խորհրդարանական լսումների ժամանակ Տիգրան Մուկուչյանին դիմեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Պատգամավորը շեշտեց, որ երևույթը գնահատում է ՀՀ ԶՈւ հեղինակությանը հասցված վնասի և քաղաքական գործընթացի վրա այդ իրավախախտումների ազդեցության տեսանկյունից:

«Եթե ԶՈւ-երը համակարգային այս խախումներում ներգրավված չէին, այլ տարբեր պաշտոնատար անձանց՝ տարբեր օղակներում մասնակցությունն էր, որ բերել էր նման խնդիրներին, ապա ընտրական գործընթացներից հետո մենք ականատես չեղանք որևէ անձի պատասխանատվության ենթարկվելուն»,- հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ այդ միտման հնարավոր ազդեցության մասին դատողություներ անելը տեղին չէ, քանի որ ՍԴ-ում այդ կապակցությամբ քննարկումներ եղել են և այդ հարցի վրա վերջակետ է դրվել բարձրագույն դատարանի որոշմամբ:

Նա նաև հավելեց, որ այն հարցերը, որոնք եղել են ընտրական հանձնաժողովների իրավասության ներքո, դրանցով վարույթներ են իրականացվել, իսկ այն դեպքերը, որոնցում առկա են եղել այլ հատկանիշներ՝ ուղարկվել են իրավապահ մարմիններին:

 

Նույն շարքից