Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Ադրբեջանում մեկնարկել են Թուրքիայի և Պակիստանի հետ համատեղ զորավարժությունները

analitik.am

Ադրբեջանում մեկնարկել են Թուրքիայի և Պակիստանի հետ համատեղ հատուկ նշանակության ուժերի զորավարժությունները, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունները տևելու են սեպտեմբերի 12-20-ը:

«Երեք եղբայր-2021» խորագիրը կրող զորավարժությունների հիմնական նպատակը, որին մասնակցում են երեք երկրներ, հանդիսանում է ստորաբաժանումների միջև փոխգործակցության բարելավումը, ինչպես նաև պատրաստվելը գործողությունների՝ խաղաղ և պատերազմական իրավիճակներում»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Նույն շարքից