Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Թուրքիա

analitik.am

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով այցով գտնվում է Թուրքիայում․ հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Այցի ընթացքում ծրագրվում են հանդիպումներ Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ, ինչպես նաև մասնակցություն Քոնյայում «Թուր-Ազ Բազե-2021» զորավարժությունների շրջանակում «Բարձրաստիճան դիտորդների օր» միջոցառմանը։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը ևս Թուրքիայում է։

Նույն շարքից