Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Հիշու՞մ եք ինչ ջանասիրաբար էինք Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի իրավական բլոկը համակարգում. Աղվան Վարդանյանը՝ Ջհանգիրյանին (տեսանյութ)

analitik.am

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց, որ 1998 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբում էին:

«Հիշում եք ինչ սիրով էինք աշխատում միասին՝ դուք ջանասիրաբար իրավական բլոկն էիք համակարգում: Ջահել էինք: Պարոն Ջհանգիրյան, վաղը, կամ մյուս օրը, կամ էլ մյուս օրը, երբ այս իշխանությունը  փոխվի, հնարավոր համարու՞մ եք, որ նորից  միասին սիրով նույն գործին կծառայենք, կաշխատենք միասին»,- հարցրեց Ա. Վարդանյանը:

Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ հիմա էլ կարող ենք սիրով միասին համագործակցել՝ անկախ նրանից՝ իշխանությունը փոխվի, թե չփոխվի, հետո էլ կարող ենք սիրով համագործակցել»:

Նույն խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն էլ հարցրեց Գ. Ջհանգիրյանից,  թե երբևէ ընտրակեղծիքների մասնակցել է՝ 1995, 1996, 1998 թվականին:

«Ինձ է վերագրվում այնպիսի բաներ, որոնց հետ առնչություն չեմ ունեցել, օրինակ՝ 1996 թվականի ընտրությունները, բացարձակ, նույնիսկ քվեարկության չեմ գնացել»,- ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը:

 

Նույն շարքից