Հասարակություն Քաղաքականություն 

Անկախ նրանից՝ ես տեղյա՞կ եմ, թե ոչ՝ քաղաքական առաջնորդն ինչ է բանակցում, ունեմ վստահություն, որ ի վնաս ՀՀ-ի ոչինչ չի արվելու. Լուսինե Բադալյան (տեսանյութ)

analitik.am

«Մենք անցել ենք բավականին դժվար ճանապարհ, բայց պատասխանատվությունից որևէ մեկս չի խուսափում, և, թերևս, դրանով է պայմանավորված այն, որ շատ բաներից տեղյակ չլինելով հանդերձ՝ շարունակում ենք մնալ, և եթե գա պատասխանատվության պահը, մենք հավասար կրելու ենք այդ պատասխանատվությունը»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերաբերյալ հարցին:

«Անկախ նրանից՝ ես տեղյա՞կ եմ, թե՞ տեղյակ չեմ՝ քաղաքական առաջնորդն ինչ է այս պահին բանակցում, ես ունեմ վստահություն, որ հաստատ մեջքիս հետևում ի վնաս ՀՀ-ի ոչինչ չի արվելու: Եթե այդպես չստացվի, պատասխանատվությունը մենք կրելու ենք»,-ասաց նա:

Դիտարկմանը., թե ԱԽ քարտուղարն ասել է, որ ՀՀ իշխանությունները պատրաստ են դելիմիտացիայի և դեմարկացիայի, իսկ Ադրբեջանի նախագահը հայտարարում է՝ խաղաղության պայմանագրի է պատրաստվում, և հարցին՝ ՀՀ-ն ի՞նչ պայմաններով է պատրաստ դելիմիտացիայի և դեմարկացիայի, Բադալյանն արձագանքեց, թե ինքն ԱԽ անդամ չէ, չգիտի՝ ինչ է քննարկվել, ինչ են բանակցում, և հստակ պատասխանել չի կարող:

Անդրադառնալով հարցին՝ արդա՞ր է, որ կենաթոշակառուի թոշակը 5000 դրամով չի բարձրացվում, իսկ ԱԺ նախագահին որոշում են տրամադրել անձնական բժիշկ, իշխանական պատգամավորն արձագանքեց՝ դրանք շատ տարբեր երևույթներ են, իսկ կենսաթոշակը բարձրացնելու են:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից