Միջազգային Քաղաքականություն 

Պուտինն ու Ասադը հանդիպում են ունեցել Մոսկվայում

analitik.am

Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բաշար ալ-Ասադը հանդիպում են ունեցել Մոսկվայում, ուր Ասադը ժամանել է չհայտարարված այցով: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

ՌԴ նախագահը ողջույնի խոսքում անդրադարձել է Սիրիայում երկրի ղեկավարի ընտրություններին, որոնք, ըստ Պուտինի, անցել են «շատ լավ արդյունքով»: «Արդյունքները խոսում են այն մասին, որ մարդիկ ձեզ վստահում են, և անկախ անցյալ տարիների դժվարություններից և ողբերգություններից՝ այնուամենայնիվ, ձեզ հետ են կապում վերականգնման գործընթացը և վերադարձը բնականոն կյանքի»,- ասել է ՌԴ նախագահը:

«Գլխավոր խնդիրը, իմ կարծիքով, նրանում է, որ արտասահմանյան զինված ուժերն առանց ՄԱԿ-ի որոշման, առանց ձեր թույլտվության ներկա են գտնվում երկրի առանձին տարածքներում, ինչն ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքին և ձեզ հնարավորություն չի տալիս ձեռնարկելու առավելագույն ջանքերը և շարժվելու երկրի վերականգնման ուղղությամբ այնպիսի տեմպերով, որոնք հնարավոր կլինեին, եթե ողջ տարածքը վերահսկվեր օրինական կառավարության կողմից»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը՝ արձանագրելով, որ Սիրիայում շարունակում են գործունեություն ծավալել գրոհայինները:

Ասադն, իր հերթին, ընդգծել է, որ համատեղ ջանքերով իրենց երկրները հաջողության են հասել ահաբեկչության դեմ պայքարում:

Վերջինս հավելել է, որ ահաբեկչությունը «սահմաններ չի ճանաչում և տարածվում է որպես վարակ ամբողջ աշխարհով մեկ»:

Պուտինը հայտնել է նաև, որ Ռուսաստանը Սիրիային է հատկացրել «Սպուտնիկ V» և «Սպուտնիկ Լայթ» ռուսական պատվաստանյութերը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից