Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Վճռաբեկ դատարանի դատավորների քվեարկությունն ավարտվեց (ուղիղ)

analitik.am

Ազգային ժողովի նիստը շարունակվում է:

Ավարտվեց Վճռաբեկ դատարանի դատավորների քվեարկությունը: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայնը ներկայացրեց քվեարկության արդյունքները.

Այսպիսով, 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 88-ը, անվավեր համարվել է մեկ քվեաթերթիկ: Հրաչ Այվազյանի օգտնին քվեարկել է 1 պատգամավոր, Հովսեփ Բեդևյանի օգտին՝ 80 և Լիանա Հակոբյանի օգտին՝ 6 պատգամավոր:

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրվել Հովսեփ Բեդևյանը:

Այնուհետև Ազգային ժողովն անցավ պատգամավորների հայտարարություններին:

 

Նույն շարքից