Միջազգային Տնտեսություն Քաղաքականություն 

Եվրոպայում գազի գինը նոր ռեկորդային ցուցանիշ է գրանցել

analitik.am

Եվրոպայում գազի գինը սեպտեմբերի 14-ին կայացած կայացած աճուրդի ժամանակ ռեկորդ է սահմանել և գերազանցել է 800 դոլարը՝ 1000 խորանադր մետրի համար: «ТАСС» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վկայում են լոնդոնյան ICE բորսայի տվյալները:

Ինչպես հաղորդվում է, հոկտեմբերյան ֆյուչերսների գինը Նիդերլանդների TTF հարթակի տվյալներով հասել է 801.2 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց:

Այսօր ավելի վաղ գազի գինն արդեն գերազանցել էր 770, 780 և 790 դոլար շեմը՝ 1000 խորանարդ մետրի դիմաց:

Նույն շարքից