Իրավական Հասարակություն 

Մահվան ելքով վրաերթ՝ Արցախի փողոցում

analitik.am

Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1996թ., ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից կայացված որոշմամբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված լինելու պայմաններում և գտնվելով ոչ սթափ վիճակում, 2021թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի փողոցում իր վարած «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնին և անզգուշությամբ պատճառել մահ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով և 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվել է դեպքի վայրի և վերոհիշյալ ավտոմեքենայի զննություն, ինչպես նաև նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից