Իրավական Հասարակություն 

Հայտնաբերվել է սերժանտի դին՝ կախված վիճակում․ ՔԿ

analitik.am

2021թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, զինվորական ավանի արհեստանոցում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի տարհանման ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտի դին՝ առաստաղի փայտե ամրանից մետաղական լարով կախված վիճակում։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Նախնական տվյալներով՝ զինծառայողն ինքնասապություն է գործել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից