Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

ԱԺ-ի քառօրյայի օրակարգը սպառված է

analitik.am

ԱԺ 8-րդ գումարման 2-րդ նստաշրջանի օրակարգը երկօրյա քննարկումներից հետո սպառվել է։ Այսօր ԱԺ նիստը, դեռ չսկսված, ընդմիջվեց, քանի որ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի խոսքով՝ նիստի օրակարգը սպառվել է։

Նիստը կշարունակվի ժամը 16։30-ից․ նախատեսված է կառավարության հետ հարցուպատասխան։

Հիշեցնենք, որ այս նստաշրջանի օրակարգում 3 հարց էր՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրություն, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդում։

Սեպտեմբերի 14-ի նիստում  66 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Մարիամ Գալստյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:

Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրվել Հովսեփ Բեդևյանը 80 կողմ ձայնով։

Նույն շարքից