Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Հայաստանում հակակոռուպցիոն ծարգիրը ղեկավարելու է Ուկրաինայում և Վրաստանում աշխատած ԱՄՆ ներկայացուցիչը

analitik.am

Ժողովրդավարության միջազգային օրվա առիթով այսօր կայացել է «Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթությունները» թեմայով համաժողովը։ Համաժողովով նաև ազդարարվել է  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի մեկնարկը։

Համաժողովին մասնակցել են ՀՀ և ԱՄՆ կառավարության տեղական ներկայացուցչության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ելույթներով հանդես են եկել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Ծրագրի ղեկավարը պրն Հելթն է, ով ունի տարածաշրջանում հետխորհրդային միջավայրում աշխատանքի փորձ ու մինչև Հայաստանում պարտավորություններ ստանձնելը արդեն հնարավորություն ունեցել է աշխատելու Ուկրաինայում, ինչպես նաև աշխատել է Վրաստանում։ Կարծում ենք՝ նրա արդեն իսկ ձեռք բերած հմտությունները շատ արժեքավոր են ու Հայաստանում այս ծրագիրը հնարավորինս հաջողելու համար այդ հմտությունները օգնելու են»,- ներկայացնելով ծրագրի ղեկավարին՝ ասել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Ստացվում է, որ այս ծրագիրը ևս ղեկավարելու է նախկինում Ուկրաինայում ու Վրաստանում աշխատանքային փորձ ունեցող ներկայացուցիչ։ Նշենք, որ վերջին շրջանում փոխվում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, աշխատակազմը ամբողջությամբ փոփոխությունների է ենթարկվում ու կան տեղեկություններ, որ նոր աշխատակիցների մեծ մասը հիմնականում աշխատանքային փորձ ունեցել են նույն Ուկրաինայում կամ Վրաստանում։ Թեպետ դեսպանատնից ասում են, թե աշխատակազմում սովորականի նման երկուսից երեք տարին մեկ փոփոխություններ լինում են, սակայն, լուրեր կան, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ այլ երկրների դեսպանատներում փոփոխություններ չեն արվում աշխատակազմի մասով։ Շրջառանվող լուրերի համաձայն՝ Վրաստանում ու Ուկրաինայում աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցներին դեսպանատանը աշխատանքի տեղավորելով ԱՄՆ-ն այսկերպ փորձում է էլ ավելի ամրապնդել իր դիրքերը Հայաստանում ու դրան զուգահեռ՝ ռուսական ալիքի դեմն առնել։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից