Բարի օր Գլխավոր Հասարակություն 

Կարմիրբերետավորները կառավարության դիմացից բերման ենթարկեցին զոհված զինծառայողի հարազատին (տեսանյութ)

analitik.am

Քիչ առաջ կարմիրբերետավորներ կառավարության շենքի մոտից բերման ենթարկեցին զոհված զինծառայողի հարազատին, որը միայնակ ակցիա էր իրականացնում:

Նրա ձեռքին կար պաստառ, որի վրա գրված էր. «Պահանջում ենք չեղարկել համերգը. Հարգեք սուգը»:

Նշենք, որ նախօրեին 44-օրյա պատերազմի զոհերի 340-ից ավելի հարազատներ հայտարարություն էին տարածել, որտեղ կոչ էին արել հրաժարվել սեպտեմբերի 21-ին գունագեղ միջոցառում կազմակերպելու մտադրությունից։ Նրանք դա համարել էին սրբապղծություն:

Նույն շարքից