Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին

analitik.am

Սեպտեմբերի 16-ին Դուշանբեում, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ կանցկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Այս մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջափարովը, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Հանդիպմանը կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: ՀԱՊԿ պաշտոնական կայքէջում հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կքննարկվեն միջազգային ու տարածաշրջանային արդի խնդիրներ, ինչպես նաև կամփոփվեն ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները։

Հիշեցնենք, որ վաղվանից ՀԱՊԿ-ում նախագահությունն անցնում է Հայաստանին։ Ըստ այդմ՝ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ և Պաշտպանության նախարարների խորհուրդների և ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ 2022 թվականի առաջին կեսին:

Նույն շարքից