Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Իշխանությունների կողմից հայկական բակավայրերին ադրբեջանական անվանումներ տալը խոսում է նրա մասին, որ իշխանությունները գնում են սահմանազատման ճանապարհով. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

analitik.am

«Մենք առաջարկել էինք, որ ԱԱԾ, ՊՆ, ԱԳՆ, Դատախազության, ՄԻՊ համապատասխան պաշտոնատար անձիք գան և ներկայացնեն իրավիճակը և այդ իրավիճակից դուրս գալու իրենց ուղիները»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Իշխանություններն ասել են, որ առաջին դեմքերով են ցանկանում ներկայանալ, սակայն տարբեր պատճառներով համադրման խնդիր կա։ Չգիտենք, թե երբ կլինի հանդիպումը։ Այստեղ որոշումներ ընդունելու արագության և իրադրությունը գնահատելու խնդիր կա, իսկ այս իշխանությունը այդ առումով կաղում է»,- ասաց Օհանյանը։

Հարցին` ի՞նչ նպատակ կարող են ունենալ ԱԱԾ-ի տարածած հայտարարության մեջ ադրբեջանական տեղանունների կիրառումը, Օհանյանը պատասխանեց.
«Դրա մեջ կարող է թաքնված պահ լինել. իրենք ենթադրում են, որ սահմանազատումից հետո այդ տարածքները անցնելու են ադրբեջանցիներին, թե ինչ իրավապայմանագրային հենքի վրա, ես չեմ հասկանում։ Այս իշխանությունները պարբերաբար օգտագործում են այդ տեղանունները, միաժամանակ Ադրբեջանի ղեկավարը հայկական բնակավայրերը ներկայացնում է ադրբեջանական, սա հերթական ճնշումն է Հայաստանի ղեկավարության նկատմամբ»։

Օհանյանը նշեց, որ անհասկանալի է, թե ինչու են մի շարք ռազմավարական նշանակության տարածքներ, որոնք ներառված չէին նոյեմբերի 9-ի պայմանագրի մեջ, առանց կրակոցի հանձնվում Ադրբեջանին։
«Որո՞նք են խորհրդային քարտեզների իրավական հիմքերը, որտե՞ղ են այդ քարտեզները ճանաչվել։ Շատ պատմաբաններ և իրավագետներ ապացուցում են, որ այդ տարածքները եղել են հայկական և խորհրդային միության ժամանակ անցել են ադրբեջանցիներին։ Այնտեղ, որտեղ առանց իրավական հենքերի դիրքերը անցել են ադրբեջանցիներն, և սահմանազատումից հետո պարզվի, որ դա հայկական է, շատ դժվար է լինելու ադրբեջանցիներին այդտեղից հետ շպրել»,- նշեց Օհանյանը և չբացառեց, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածի վրա կարող են լինել սադրանքներ, պետք է պատրաստվել դրան։

Հարցին՝ ինչու՞ մինչ այժմ որևէ քայլ չի արվել այն մարդկանց նկատմամբ, ովքեր պատերազմի ընթացքում հայտարարում էին, որ «հողերը հանձնված են», «Հայաստան» խմբակցության ղեկավարը մանիպուլյացիոն համարեց նման հայտարարությունները.
«Ես ուղիղ 40 օր եղել եմ Արցախում և որևիցէ մի կետում չեմ տեսել, որ այդպիսի անձիք կան։ Ովքեր են հայտարարել։ Եթե այդպիսի տեղեկություններ ունեին, պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեին և բացահայտեին»։

Անդրադառնալով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը՝ Օհանյանը ընդգծեց.
«Իշխանությունները ունեն բոլոր լծակները ամբողջ իրողությունը բացահայտելու համար։ Հույսը դնել միայն քննիչ հանձնաժողովի վրա, ես գտնում եմ, որ ճիշտ չէ։ Հանձնաժողովում ներառված ոչ մի անհատ անձ և ոչ մի հասարակական կազմակերպություն չի կարող գնահատական տալ մեր անվտանգության միջավայրին։ Դրա կրողները համապատասխան գերատեսչություններն են։ Քննիչ հանձնաժողովի մեջ նրանց ներառելը նշանակում է փորձել շեղել այն գնահատականներից, թե որոնք են այն պատճառները, որ բերել են պատերազմի նման ելքի»։

Խոսելով Հայաստան-Իրան ճանապարհին ստեղծված ճգնաժամային իրադրության և իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերի մասին՝ Օհանյանը նշեց, որ առաջին հերթին պետք է տալ քաղաքական և ռազմական գնահատական, ամրացնել անվտանգային համակարգը և ակտիվորեն աշխատել միջազգային գործընկերների հետ։

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից