Իրավական Հասարակություն Քաղաքականություն 

Արմեն Չարչյանի դատական նիստի ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը մտել է Վերաքննիչ դատարան․ պաշտպան (տեսանյութ)

analitik.am

«Պատկերացրեք հետևյալ իրավիճակը՝ ունենք Արմեն Չարչյանի վերաբերյալ նշանակված դատական նիստ, և այդ ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը մտնում է Վերաքննիչ դատարանի շենք»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, որը քիչ առաջ տեսակցել էր «Իզմիրլյան» ԲԿ նախկին ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։

«Ես չեմ ուզում վերացական դատողություններ անել, թե կոնկրետ այդ գործով էր պայմանավորված այցելությունը, թե՝ ոչ։ Բայց օբյեկտիվ դիտողի կողմից արդյոք չի՞ կարող լինել կասկած, որ դա պայմանավորված էր հենց Արմեն Չարչյանի գործով։ Նման մի փոքր կասկածի դեպքում մենք օրինական դատարանի մասին խոսք չենք կարող ունենալ»,- նշեց նա։

Նույն շարքից